Հենրիխ Մխիթարյանը՝ իր նոր թիմի և սպասելիքների մասին
Հրաշալի հնարավորություն է Դորտմունդի «Բորուսիայից» հետո խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում». վերջինն աշխարհի խոշորագույն ակումբներից է: Այդ մասին, «Mirror»-ի փոխանցմամբ, ասել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ և «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը:
Կիսապաշտպանը նշել է, որ ինքը երջանիկ է «Մանչեսթերում» լինելու և հենց այդ թիմում խաղալու համար:
«Կփորձեմ առավելագույնն անել՝ օգնելու թիմին հաղթել խաղերում: Պատրաստվում ենք ամեն ինչ անել, որպեսզի հաջորդ մրցաշրջանում տիտղոս նվաճենք: Իհարկե, դժվար է լինելու, սակայն լավ կնախապատրաստվենք, ապա և կտեսնենք՝ ինչ կլինի»,- ասել է մեր ազգային ընտրանու ավագը: