Վտանգավոր և անհեռանկար գործընթաց է. վարչապետը վերջապես խոսեց ՊՊԾ գնդի գրավման մասին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության այսօրվա նիստում վերջապես անդրադարձավ զինված խմբի կողմից ոստիկանության ՊՊԾ գնդի գրավմանը:
Աբրահամյանը նշեց, որ մի խումբ անձինք զինված հարձակվել են ՊՊԾ գնդի տարածք, վերցրել են պատանդների: Ըստ նրա՝ իրավիճակը խիստ մտահոգիչ է, և իշխանությունն ամեն ինչ անում և անելու է՝ դրա խաղաղ հանգուցալուծմանը հասնելու համար:
Վարչապետը ցավակցություն հայտնեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի մահվան կապակցությամբ, զորակցություն հայտնեց գնդապետի հարազատներին, ընկերներին, բոլոր զինակից ընկերներին:
«Այն, ինչ տեղի ունեցավ գնդում, անթույլատրելի և դատապարտելի է, բռնությամբ անհնար է անցնել իրական փոփոխությունների»,- ասաց Աբրահամյանը:
Սկսված գործընթացը վարչապետը որակեց որպես վտանգավոր և անհեռանկար: