«ՀԺ». Կուսակցության նախագահն ասել է, որ ոստիկանի հարվածից է վիրավորվել
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Ոստիկանների ու ցուցարարների բախման առաջին րոպեներին քունքային շրջանում վնասվածք էր ստացել տարեց մի տղամարդ, որը շատ նման էր Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության (ՀԱՍԿ) նախագահ Մովսես Շահվեոդյանին։
Ուղիղ եթերում նա խնդրում էր շտապ օգնություն կանչել, ասում էր, որ հարվածը ստացել է ոստիկանից, բայց չի հասցրել նկատել՝ դա մահակով էր, թե ոտքով, այնինչ ինքը այդ ժամանակ ոչինչ չէր անում։
Երբ փորձեցինք հեռախոսակապ հաստատել Շահվերդյանի հետ համոզվելու, որ վիրավորվածը հաստատ ինքն է, նա չէր պատասխանում գանգերին, բայց հեռախոսի այն կողմից աղմուկ էր լսվում ու ակնհայտորեն այնտեղ իրարանցում էր»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում