Ավտովթար Չարենցի փողոցում. կա տուժած
Հուլիսի 20-ին, ժամը 16.31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցի թիվ 46 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշարկ:
Պարզվել է, որ Չարենցի փողոցի և Սայաթ-Նովայի պողոտայի խաչմերուկում բախվել են «Mercedes A160» մակնիշի 24 LL 476 (վարորդ՝ 1981 թ. ծնված Մ. Հ.) և «Toyota Camry» մակնիշի 77 LV 717 (վարորդ՝ 1991 թ. ծնված Է. Ա.) պետհամարանիշներով ավտոմեքենաները:
«Mercedes A160» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Մ. Հ.-ը հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: