Ինքնասպանության փորձ՝ Կիևյան կամրջից
Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 14.14-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիևյան կամրջի վրա քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ կամրջից ցած նետվելով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգչի հետ և մեկ մարտական հաշվարկ:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը 21-ամյա Ա. Մ.-ի ինքնասպանության փորձը տեղի ուժերով կանխվել է:
Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն, իսկ ՀԽԳ հրահանգիչն անցկացրել է հոգեբանական խորհրդատվություն: