Իրար չհասկանալու դեպքում էլի կորուստ կունենանք, կապ չունի՝ բարիկադի որ կողմից. Սենոր Հասրաթյան
ԼՂՀ պաշտպանության բանակի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը Ֆեյսբուքում անդրադարձել է «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման փաստին:
«Կարծես թե արժեքների ընկալման ճգնաժամ է տիրում որոշների մոտ: Հայ մարդ է սպանվել, մի քանիսն էլ վիրավորվել են, իրար չհասկանալու դեպքում էլի կորուստ կունենանք, կապ չունի, թե բարիկադի որ կողմից, բոլորն էլ ՀԱՅ են… Ու այս ծանր իրավիճակում արժեքների ընկալման ճգնաժամ ապրող այդ որոշները, ասես, երկրորդական համարելով ընդհանուր ՀԱՅԻ ճակատագիրրը, իրենց դարձրել են «գլադիատորական մարտի» թամաշա անողներ… Այսքանից հետո չէի ցանկանա, որ անգամ այդ որոշները հայտնվեին այն հոգեվիճակում, որում դժբախտաբար հայտնվել են դեպքի վայրում գտնվող հայորդիները…»: