Սերժ Թանկյանի գրառումը՝ երևանյան իրադարձությունների մասին
Արդեն չորրորդ օրն է՝ ոստիկանության ՊՊԾ գունդը գտնվում է զինված խմբի հսկողության տակ: Կան պատանդներ, անօրինական ձերբակալվածներ ու խոշտանգվածներ: Ցավոք, ունեցանք նաև զոհ՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Աշխարհահռչակ ռոք երաժիշտ հայազգի Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է երևանյան իրադարձություններին՝ մասնավորապես գրելով.
«Աշխարհը կարծես թե կորցրել է կառավարումը, սկսել է ավելանալ ծայրահեղականությունը, քսենոֆոբիան, ֆանատիկ մտածողությունը և գործողությունները: Դրանք անդրադարձել են ԱՄՆ-ում սևամորթների սպանություններին, Թուրքիայում կատարվող իրադարձություններին, Հայաստանում ոստիկանությունների գործողություններին, որոնք ուղղված քաղհասարակության ներկայացուցիչների դեմ, ԻԼԻՊ-ի կողմից Ֆրանսիայում, Բելգիայում, Գերմանիայում խաղաղ բնակիչների սպանություններին: Հայաստանը կարիք ունի հաղթահարելու խորհրդային կոռուպցիոն հիերարխիկ կառավարման համակարգը, որն անկախությունից ի վեր ավերում է երկիրը:
Մեծամասնության կողմից մշակույթի, կարեկցանքի, հավասարության գիտակցումը մշտապես հաղթելու է տնտեսական էգալիտարիզմի միջավայրում:
Պատմության մեջ մեկ սև օր նույնպես կարելի է հաղթահարել ինտելեկտի, զսպվածության ու արդարության շնորհիվ»: