Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից. Բակո Սահակյանի հարցազրույցը` Lenta.ru-ին
Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է, որ տարածաշրջանում կայունություն և խաղաղություն ապահովող գործոններից մեկն էլ ԼՂՀ զինված ուժերն են: Այդ մասին Lenta.ru-ին տված հարցազրույցում ասել է ինքը՝ Սահակյանը:
«Նոր պատերազմի հավանականությունը կախված է մի շարք գործոններից: Դրանցից ամենագլխավորը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակությունն է ու միջազգային հանրության դիրքորոշումը՝ հակամարտության ուժային լուծման անթույլատրելիության վերաբերյալ»,- հայտարարել է Սահակյանը:
ԼՂՀ նախագահը հավելել է՝ լայնամասշտաբ և շարունակական պատերազմը կդառնա ավելի մեծ աղետների կատալիզատոր ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ ողջ աշխարհում: