«Հրապարակ». Մոնումենտում, բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ ուժեղացված հսկողություն է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Հուլիսի 17-ին մայրաքաղաքի Էրեբունու ՊՊԾ գնդի վրա «Սասնա ծռեր» ջոկատի հարձակումից հետո արդեն մի քանի օր է՝ ուժեղացված հսկողություն է սահմանվել ոչ միայն պետական նշանակության մի շարք շենքերի նկատմամբ՝ նախագահական, կառավարություն, ԱԺ, այլև բարձրաստիճան պաշտոնյաների առանձնատների մոտ։
Մասնավորապես, երեկ գիշեր Մոնումենտում տեղակայված դղյակների մոտ մեծաթիվ ոստիկանական խմբեր են տեղակայված եղել։
Հիշեցնենք, որ այստեղ են գտնվում վարչապետ Հովիկ Աբրահամյանի, տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի և այլ պաշտոնյաների ու մեծահարուստների առանձնատները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում