«Առավոտ». Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ. խմբագրական
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է.
«Ինչ կանեի ես, եթե լինեի ՀՀ նախագահ։ Ես կխոսեի։ Գլխավոր թեման, իմ կարծիքով, պետք է լինի ոչ այնքան հարձակումը ոստիկանական շենքի վրա, պատանդ վերցնելը եւ ոստիկանության գնդապետին սպանելը, այլ Ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցությունների ընթացքը։ Ես ինչ-որ ձեւով կհասկացնեի Հայաստանի քաղաքացիներին, որ տարածք հանձնելու որեւէ մտադրություն չկա։ Իհարկե, դա կարելի է փաթեթավորել այնպես, որ չխանգարի բանակցային գործընթացին, օրինակ՝ «մենք առայժմ շատ հեռու ենք…» եւ այլն։
էրեբունու դեպքերի մասին կասեի ընդամենը ՝ «իշխանությունն ամեն ինչ անելու է խնդրի խաղաղ հանգուցալուծման համար»։ Ոստիկանության անօրինությունների պահով էլ կասեի՝ «ես հանձնարարել եմ ոստիկանապետին ծառայողական քննություն անցկացնել եւ խստագույնս պատժել…»։
Մնացածը տեխնիկայի հարց է. գիտեմ, որ ԱԱԾ-ում նույնքան ազնիվ, հայրենասեր եւ, ի դեպ, նույնքան կռված մարդիկ են, որքան սխալ ճանապարհով գնացած տղաները, որոնց ազնվությանն ու հայրենասիրությանը նույնպես չեմ կասկածում։
Կպայմանավորվեն, կարեւորն այն է, որ նախագահն այդ գործընթացին հրապարակավ քաղաքական աջակցության ցուցաբերի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում