Վանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա1 օրում վաճառված տոմսերի հասույթը կազմել է 80 մլն դրամ. Երևանի ՔաղաքապետարանՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԸստ Ուիթքոֆի՝ կարող են անցկացվել Ռուսաստան-Ուկրաինա-ԱՄՆ նոր եռակողմ բանակցություններՎրաստանը Հայաստան է արտահանել 1,6 մլն դոլարի հացաբուլկեղենՆարեկ Նալբանդյանին բերման ենթարկելու տեսանյութը շուրջ 1 ու կես տարի առաջ է նկարահանված. ՆԳՆՉի ստացվի. Կոսաչովը՝ ՀՀ-ի համար ԵՄ առանց վիզայի ռեժիմի մասին ԵԱՀԿ-ն պատրաստ է նպաստել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններինԿուրսկի մարզում օդում բախվել և ոչնչացվել են ռուսական երկու Սու-35Ս կործանիչներԱՄՆ-ը Եվրոպային հայտնել է․ ՌԴ-ն պատրաստ է ընտրություններից հետո վերսկսել բանակցությունները Կիևի հետՄիրզոյանը Ռինկևիչսին ներկայացրել է «հայ-ադրբեջանական խաղաղությունից բացված նոր հնարավորությունները»ԵԱՏՄ-ն և ՇՀԿ-ն մտադիր են ընդլայնել համագործակցությունըԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունը
Հասարակություն

Պատահարներ Երևանում և հանրապետության ավտոճանապարհներին

Հուլիսի 18-ին, ժամը 8.45-ին, «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան Երևանի Արգիշտի փողոցում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի դիմաց բախվել է «Տոյոտա ՌԱՎ-4» մակնիշի ավտոմեքենային:

«ՎԱԶ-21213»-ի վարորդը մարմնական վնասվածքներով դիմել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.00-ին, Երևանի Աբովյան-Պուշկին փողոցների խաչմերուկում «Մերսեդես-բենց GL 500» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա քաղաքացուհու, պատճառել վնասվածքներ և տեղափոխել նրան հիվանդանոց, որը բուժօգնություն ստանալով՝ հեռացել է:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 16.30-ին, «Դեյվու Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Արցախի պողոտայի թիվ 9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 12-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 08.30-ին, Երևանի Տիչինայի և Անդրանիկի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ԻՍՈՒԶՈՒ ԱԲ-4035» մակնիշի հատուկ տեսակի ավտոմեքենան և «Օպել վեկտրա» մակնիշի ավտոմեքենան:

«Օպել վեկտրա»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ին, «ԳԱԶ 32213» մակնիշի թիվ 35 երթուղու միկրոավտոբուսի վարորդը Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 31 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 11 և 34 տարեկան երկու քաղաքացուհու, որոնք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ՎԱԶ 21214» մակնիշի ավտոմեքենան Գորիսի Գարեգին Նժդեհ և Մաշտոցի փողոցների խաչմերուկը հատելիս բախվել է «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենային:

«ՎԱԶ 21214»-ի վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն:

***

Հուլիսի 18-ին, ժամը 7.30-ի սահմաններում, Տավուշի մարզի Բաղանիս գյուղում «Տոյոտա Իստ» մակնիշի ավտոմեքենայի անվադողը ընթացքի ժամանակ պայթել է, և ավտոմեքենան հարվածել է հետիոտնային արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևորուհին մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: