Գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը՝ այսօր
Զոհված գնդապետ Արթուր Վանոյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր. ք. Աբովյան, 10-րդ փողոց 20/Ա հասցեում ժամը 18-ին:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ծառայության վայրում, ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվեց ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակետային գնդի հրամանատարի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը:
Արթուր Վանոյանը ծնվել է 1967 թվականին: Ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիան և ՌԴ ՆԳՆ կառավարման ակադեմիան: Ծառայությունը ոստիկանության մարմիններում սկսել է 1995 թվականին՝ անցնելով օպերլիազորից ՊՊԾ գնդի հրամանատարի տեխնիկայի գծով տեղակալի ծառայողական ուղին: Գերազանց ծառայության համար արժանացել է երկու տասնյակ խրախուսանքների:
Ամուսնացած էր, ուներ երեք երեխա: