Դոլարը նվազել է, եվրոն ու ռուբլին՝ աճել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 19-ին, կազմել է 476.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.09 դրամով: Այդ մասին տեղեկացնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.00 դրամ (աճել է 0.80 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 628.58 դրամ (նվազել է 1.69 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.56 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Արծաթ՝ 308.54 դրամ, ոսկի՝ 20,443.51 դրամ, պլատին՝ 16,588.24 դրամ։
Հուլիսի 19-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: