Մխիթարյանը «Յունայթեդի» կազմում կմեկնի Չինաստան
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հայտավորված է իր նոր ակումբի այն 25 ֆուտբոլիստի թվում, ովքեր նոր մրցաշրջանից առաջ նախապատրաստական հանդիպումներ կանցկացնեն Չինաստանում: Այդ մասին տեղեկացնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հայտավորված են հետևյալ ֆուտբոլիստները.
Դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն, Բայի, Բլինդ, Ֆոսու-Մենսահ, Ջոնս, Մքնեյեր, Ռոխո, Շոու, Սմոլինգ, Տանզեբե, Վալենսիա, Կարիկ, Էրերա, Յանուզայ, Լինգարդ, Մատա, Դեպայ, Մխիթարյան, Պերեյրա, Յանգ, Քեյն, Ռեշֆորդ, Ռունի:
«Մանչեսթերը» հավաքի ընթացքում կմրցի Դորտմունդի «Բորուսիայի» և «Մանչեսթեր Սիթիի» հետ: Հանդիպումները կկայանան, համապատասխանաբար, հուլիսի 22-ին և 25-ին: