Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակման դեպքի վայրից տեսանյութ է հրապարակվել
Համացանցում տեսանյութ է հայտնվել Գերմանիայում գնացքի ուղևորների վրա կացնով հարձակման դեպքի վայրի: Նշենք, սակայն, որ դեռ պարզ չէ տեսանյութի իսկությունը:
Տեսանյութում երևում են արնաշաղախ ուղևորները, որոնք տուժել են հարձակումից: Նախնական տեղեկություններով՝ հարձակման հետևանքով վիրավորվել է 21 մարդ:
Հատուկ ջոկատայինների կողմից հարձակումն իրականացրած 17-ամյա քաղաքացին փախուստի դիմելու փորձի ժամանակ վնասազերծվել է:
Հարձակման պատասխանատվությունն, «ըստ Ռոյթերս» գործակալության, ստանձնել է ԻԼԻՊ-ը՝ նշելով, որ աֆղանստանցի 17-ամյա փախստականը կապ ունի իրենց հետ: