Նոր մանրամասներ՝ զինված հարձակման հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին
ՀՀ առողջապահության նախարարությունը նոր մանրամասներ է հայտնել հուլիսի 17-ին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա տեղի ունեցած զինված հարձակման հետևանքով տուժածների մասին:
«Տուժածներից այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 քաղաքացի, որից 2-ը` «Էրեբունի» ԲԿ-ում։ Վերակենդանացման բաժանմունքում գտնվողի վիճակը մասնագետները գնահատում են կայուն` դրական շարժընթացով։ Շնչում է ինքնուրույն, վիճակը համապատասխանում է հետվիրահատական շրջանին։ Այս կենտրոնի մյուս հիվանդի վիճակը բավարար է։ Բավարար է գնահատվում նաև ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալում գտնվող տուժածի վիճակը։
«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վերակենդանացման բաժանմունքում գտնվող տուժածի վիճակը մասնագետները գնահատում են կայուն ծանր, շնչում է արհեստական շնչառական սարքի միջոցով։
Հուլիսի 18-ին դուրս է գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում անհրաժեշտ բուժօգնություն ստացած տուժածը»,- ասված է Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: