«Նոր Հայաստան». «Ներսում անջատել են «Սասնա ծռերի» անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա»
«Նոր Հայաստան» նախաձեռնությունը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ տեղեկատվություն կա այն մասին, որ պատրաստվում են գրոհել «Սասնա ծռեր» խմբավորման անդամների վրա:
«Հրատապ: Ինֆորմացիա կա, ըստ որի ներսում անջատել են «Սասնա ծռերի» անդամների հեռախոսահամարները և պատրաստվում են գրոհել նրանց վրա։ Հորդորում ենք քաղաքացիներին շտապ հավաքվել Էրեբունիում»,- ասված է հաղորդագրության մեջ: