Հրդեհ Նոր Արեշում
Հուլիսի 19-ին, ժամը 22.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 15-րդ փողոցի թիվ 7 շենքի մոտակայքում այրվում է ավտոտնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.21-ին, մարվել՝ 23.44-ին:
Այրվել է Ռ. Գ.-ին պատկանող ավտոտնակի տանիքին կառուցված փայտյա օժանդակ շինությունը՝ մասամբ (մոտ 28 քմ):