ՄԻՊ աշխատակիցները դարձյալ ոստիկանական տարբեր բաժանմունքներում են
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակիցներն այս պահին շարունակում են գտնվել տարբեր ոստիկանական բաժանմունքներում՝ իրավական աջակցություն ցուցաբերելու համար այնտեղ գտնվող քաղաքացիներին: Այս մասին Newspress.am-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ մամուլի խոսնակ Զոհրապ Եգանյանը:
Վերջինս նշեց, որ երեկ գիշերվա դրությամբ ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման ենթարկված 50 քաղաքացիներ արդեն ազատ են արձակվել:
ՄԻՊ մամուլի խոսնակն այս պահին հստակ տվյալներ չունի՝ կապված ոստիկանական բաժանմունքներում գտնվող քաղաքացիների քանակի հետ, ոստիկանությունը ևս այս պահի դրությամբ հստակ թիվ չի հրապարակել:
Հիշեցնենք, որ երեկ առավոտյան «Սասնա ծռեր» կազմակերպության մի խումբ անդամներ գրավել են ոստիկանության էրեբունու ՊՊԾ գունդը, որից հետո դեռևս անհայտ պատճառով ոստիկանական տարբեր բաժանմունքներ են տարվել մեծ թվով քաղաքացիներ: