Հայտնի է զոհված ոստիկանի անունը
Երևանում ոստիկանության պետական պահպանության գնդի գրավման ժամանակ, զինված խմբի հետ փոխհրաձգության հետևանքով զոհվել է ՊՊԾ գնդի հրամանատարի տեղակալ Արթուր Վանոյանը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, զինված խմբի գործողության հետևանքով կան նաև վիրավորված ոստիկաններ։ Նրանցից մեկը, ըստ «Երկիր Մեդիայի» տեղեկությունների, ոստիկանության օպերատորն է, որը հրազենային վիրավորում է ստացել թևին։