Վիկ Դարչինյանը նոկաուտի է ենթարկվել
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի թեթևագույն քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Վիկ Դարչինյանն ԱՄՆ-ի Ալաբամա նահանգի Բիրմինհեմ քաղաքում վարկանիշային մենամարտ է անցկացրել 25-ամյա մեքսիկացի Սերխիո Ֆրիաս Գուտիերեսի հետ:
40-ամյա Վիկ Դարչինյանը 8 ռաունդից բաղկացած մենամարտի 2-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկվել:
Նշենք, որ սա Վիկի 52-րդ մենամարտն էր և 6-րդ պարտությունը: