Հայ-թուրքական սահմանին խստացված հսկողություն է սահմանվել
Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունը անցել է հայ-թուրքական սահմանի պահպանության խստացված ռեժիմի: Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով գերատեսչության մամուլի ծառայությանը:
«Հայաստանում Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ վարչությունն անցել է սահմանի պահպանության խստացված ռեժիմի»,- ասել է «ՌԻԱ Նովոստի» զրուցակիցը: