«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրը Վազգեն Սաֆարյանն է
Հուլիսի 18-ին, ժամը 12.00-ին «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրն է Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը:
Թեման` Լարսի անցակետի փակման հետևանքներն ու հնարավոր վնասները Հայաստանի տնտեսության համար, տեղական արտադրանքի արտահանման խթանմանն ուղղված քայլերը, Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրաշրջանառության ծավալներն ու Ռուսաստանի հետ այլընտրանքային ցամաքային ճանապարհ ունենալու անհրաժշտությունը:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: