«ՉԻ». Բերման են ենթարկվել հանցավոր աշխարհում հայտնի Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի ներկայացուցիչները
«ՉԻ»-ն գրում է.
«Երեկ ոստիկանության Կենտրոնի բաժանմունք բերման է ենթարկվել 8 ւսնձ՝ 3 տրանսպորտային միջոցներով։ Բերման ենթարկվածները հանցավոր աշխարհում հայտնի Արտյոմ Հարությունյանի՝ Արտյոմ Կանևսկոյի թիկնազորի ներկայացուցիչներն են եղել։ «ՉԻ» տեղեկություններով՝ նա և նրա թիկնազորի անդամները բերման են ենթարկվել Երևանի փողոցներից մեկից, որտեղ իրար հետևից շարելով ավտոմեքենաները՝ խցանում են առաջացրել փողոցում։
Վլադիմիր Գասպարյանն այս օրերին հրահանգել է ոստիկանությանը՝ «կալոնաներով» շրջող բոլոր-բոլորին՝ անկախ կարգավիճակից, ոստիկանություն բերել՝ առայժմ բացատրական աշխատանքներ կատարելու համար»,- գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։