Անկարայում լսվում են կրակոցներ. երկրում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել
Թուրքիայի մայրաքաղաքում՝ Անկարայում լսվում են կրակոցներ, քաղաքի երկնքով ռազմական օդանավեր և ուղղաթիռներ են թռչում, վիճակն անկայուն է: Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:
Երթևեկության համար փակ է նաև Ստամբուլում Բոսֆորի և Սուլթան Մեհմեթ կամուրջները:
Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Տեղեկացվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բացել ազգային հետախուզական ծառայության շենքի ուղղությամբ։