Հայտնաբերվել է օձ
Հուլիսի 15-ին, ժամը 16.15-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Պավլովի փողոցի 3-րդ նրբանցքի տներից մեկի բակում օձ է նկատվել, որին բռնելու և համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները բռնել են լորտու տեսակի սողուն և տեղափոխել անվտանգ տարածք: