Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակը` առաջիկա օրերին
Ուշադրություն
Հուլիսի 18-20-ին սպասվում է բարձր ջերմային ֆոն Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում սպասվում է 38-390C տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր:
Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից:
Հանրապետության տարածքում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան 2-7 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով:
Երևանում՝ սպասվում է առանց տեղումների եղանակ: