Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
Մշակույթ

Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր երաժիշտները`մեր մշակույթը (լուսանկարներ)

Հուլիսի 13-ի երեկոյան Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը լեփ-լեցուն էր մարդկանցով: Տեղի ունեցավ «Նարեկացի» արվեստի միության «Նարեկացի» ժողովրդական նվագարանների նվագախմբի համերգային երեկոն, որը նվիրված էր հայ մեծանուն աշուղ-բանաստեղծ Սայաթ-Նովային: Համերգը կրում էր «Ամէն սազի մէջըն գոված…» խորագիրը: Նշենք, որ նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է կոմպոզիտոր, թառահար Արտեմ Խաչատուրը:

Համերգը մեկնարկվեց «Էշխեմեդ» ստեղծագործությամբ, որից հետո նվագախմբին միացան արդեն հայտնի և սիրված ժողովրդական երգիչներ Էդգար Խաչատրյանը, Մոնիկա Նազարյանը, Արմեն Դավթյանը, Լուսինե Գասպարյանը և Սմբատ Խալաթյանը:

Իր ավագ ընկերներին ողջունելու էր եկել նաև «Նարեկացի» արվեստի միության մանկապատանեկան «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլը, որի գեղարվեստական ղեկավարն է թառահար, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հովիկ Սահակյանը:

Ողջյունի խոսքով հանդես եկավ նաև «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը:

«Մեր զինվորները պաշտպանում են մեր սահմանները, իսկ մեր արվեստագետները, մեր երաժիշտները պաշտպանում են մեր մշակույթը, մեր երգերը, մեր ժառանգությունը, մեր ազգային արժանապատվությունը: Այդ առումով իրենցից ամեն մեկն էլ մի հերոս է, մի դեսպան, մի աստվածատուր տաղանդ…:

«Նարեկացի» արվեստի միությունը ունի իր շնորհակալական խոսքը առաջին հերթին Տիրոջը, որովհետև մենք ծառայում ենք Աստծուն:
Հատուկ շնորհակալություն ծնողներին, որ դաստիարակել են այսպիսի հրաշքներ, շնորհակալություն բոլոր այն մարդկանց, ովքեր նեցուկ են կանգնել մեզ ի սկզբանե. նրանցից մեկը Արա Գևորգյանն է, ով այսօր այստեղ է…

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացել են, ովքեր հավատում են… Շնորհակալություն մենակատարներին, ովքեր սիրահոժար մասնակցեցին այսօրվա համերգին, շնորհակալություն բոլորիդ, որ այսօր այստեղ եք:

Ամենաուժեղ բանակը կորած է առանց իր առաջնորդի, ամենալավ նվագախումբը՝ առանց իր գեղարվեստական ղեկավարի: «Նարեկացի» արվեստի միությունն ունի մի ավանդույթ. մենք յուրահատուկ երաժիշտներին, արվեստագետներին նվիրում ենք մի տիտղոս՝ «Հայ մշակույթի դեսպան», որովհետև իրենք են մեր ազգի ամենաիդեալական ներկայացուցիչները: Այս կոչումի համար մենք ունենք յուրահատուկ նվեր՝ փոքրիկ խաչքար, որի հետևի մասում «Նարեկացի» արվեստի միության խորհրդանշանն է, այսինքն՝ հավատը և արվեստը մեկտեղված են:

յս նվերն եմ հանձնում «Նարեկացի» նվագախմբի գեղարվեստական ղեկավար Արտեմ Խաչատուրին և «Նովա» ժողովրդական նվագարանների անսամբլի գեղարվեստական ղեկավար Հովիկ Սահակյանին»,-իր խոսքն այսպես եզրափակեց միության հիմնադիրը:
Հանդիսատեսի շարքերում էին Ռուբեն Մաթևոսյանը, Արա Գևորգյանը, Նորայր Դավթյանը, Ստեփան Շաքարյանը, Դանիել Երաժիշտը, Վաչագան Նավասարդյանը, Ռուբեն Հախվերդյանը, Ծովինար Հովհաննիսյանը և շատ այլ արվեստագետներ…

«Այսօր երաժշտական հրավառություն էր ինձ համար: Աննախադեպ էր համերգը, անասելի դրական էներգիա եմ ստացել, նվագախումբը շատ հզոր է ու նորովի է ներկայանում: Այն ադամանդը, որ մեզ թողել է Սայաթ-Նովան, Արտեմը զարդ է դարձրել՝ երաժշտական նոր մոտեցումներով, նոր լուծումներով, նոր որակով՝ նոր հարթության վրա դնելով նվագախումբը: Չքնաղ էին թե՛ երաժիշտները, թե՛ երգիչները: Արտեմ Խաչատուրի նվագախումբ գալով մենք տեսանք, թե ինչ մեծ, դրական «պայթյուն» եղավ անսամբլում:

Պետք է անդրադառնամ հիմքերին. չլիներ «Նարեկացի» արվեստի միությունը, չլիներ Նարեկ Հարությունյանի բարեգործությունը՝ չէր լինի այս ամենը:

Ես ոչ մի ուրիշ տեղ նման բանի չեմ հանդիպել, որ տրամադրեն անվճար դահլիճ և մնացած ամեն անհրաժեշտը, որ արտիստը պարզապես ստեղծագործի և չմտածի ոչ մի ուրիշ բանի մասին: Դրա արդյունքն այս հրաշք պատկերն է, որն այսօր ունենք…»,-համերգից հետո իր տպավորություններով կիսվեց պրոֆեսոր քանոնահարուհի Ծովինար Հովհաննիսյանը:

Հանդիսատեսը ողջ ընթացքում երաժշտական կատարումներն ունկնդրեց համակ ուշադրությամբ, հիացմունքով և հպարտությամբ:

gevorgyan-erajisht hakhverdyan hovik khachatur