Հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն ֆեյսբուքյան իր էջում հերքել է ավելի վաղ տարածած տեղեկությունն այն մասին, որ Ֆրանսիայի Նիսում զոհվածների թվում երկրորդ հայը կա:
«Հերքվեց ՀՀ երկրորդ քաղաքացու զոհվելու մասին տեղեկությունը։ Նա ողջ է»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունն այն մասին, որ Նիսում ահաբեկչության հետևանքով հայ է զոհվել:
Նիսում կատարված ահաբեկչության հետևանքով զոհվել է 84, վիրավորվել 120 մարդ: