Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
Արխիվ

Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին կիսամյակային հաշվետվություն (2016թ․առաջին կիսամյակ)

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը ներկայացնում է հաշվետվություն՝ 2016 թ. առաջին կիսամյակում ՀՀ-ում Ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին:

Համաձայն ԶԼՄ մշտադիտարկման արդյունքների՝ 2016 թ. հունվար-հունիս ամիսներին ՀՀ-ում արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքի խախտման 110 դեպք:

2015 թ. առաջին կիսամյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 31-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ` 53-ով:

Իրավունքների խախտմանը հանգեցրած դեպքերից 53-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով: Այս ցուցանիշը 2015 թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 34-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ՝ 61-ով:

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտմանը հանգեցրած անհատական բնույթի 57 դեպք: 2015թ. առաջին կիսամյակի նույն ցուցանիշի համեմատությամբ դեպքերի թիվն ավելացել է 3-ով, իսկ 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ` 8-ով:

Եթե 2015թ. առաջին և երկրորդ կիսամյակների ընթացքում առավել մեծ թվով խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու (համապատասխանաբար՝ 39 և 56 դեպքերում) և անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը (համապատասխանաբար՝ 33 և 31 դեպքերում), ապա հաշվետու ժամանակահատվածում խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը խախտվել է ընդհանուր 42 դեպքում, իսկ անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը՝ 36 դեպքում, որից 29-ում` այլ իրավունքների հետ համակցված:

Հաշվետու ժամանակահատվածում արձանագրվել է ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած 43 դեպք, որից 31-ի դեպքում այդ խախտումը զուգակցվել է այլ իրավունքների խախտումներով։

2016թ. առաջին կիսամյակում արձանագրվել է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թվի նվազում (2016թ. առաջին կիսամյակ` 14 դեպք, 2015թ. առաջին կիսամյակ`17 դեպք, 2015թ. երկրորդ կիսամյակ` 18 դեպք)։

Մյուս կողմից՝ կտրուկ ավելացել են արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թիվը։ Եթե 2015թ. առաջին կիսամյակում գրանցվել է այդ իրավունքի խախտմանը հանգեցրած 3 դեպք, իսկ նույն թվականի երկրորդ կիսամյակում` 2 դեպք, ապա 2016թ. առաջին կիսամյակում արձանագրվել է արտահայտվելու ազատության իրավունքի խախտմանը հանգեցրած 15 դեպք (ընդհանուր խախտման դեպքերի 13.9%-ը)։

2016թ. առաջին կիսամյակում ոստիկանության կողմից ինչպես առանձին, այնպես էլ այլ իրավունքների հետ զուգորդված խախտվել են նաև գույքի անձեռնմխելիության իրավունքը (8 դեպքում), խտրականությունից զերծ մնալու իրավունքը (7 դեպքում), լրագրողի`մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքը (6 դեպքում), իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը (4 դեպքում), 2-ական դեպքերով խախտվել են արդար դատաքննության իրավունքը, տեղեկատվություն ստանալու իրավունքը, իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը և 1-ական դեպքերով խախտվել են անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունքը, ազատ տեղաշարժվելու, բնակության վայր ընտրելու և բնակչի՝ ըստ բնակության վայրի հաշվառվելու իրավունքը, առևտրային գաղտնիքի իրավունքը, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, դիտորդություն իրականացնելու իրավունքը:

Լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թիվը 2016թ. առաջին կիսամյակում նվազել է 4-ով` համեմատած 2015թ. առաջին կիսամյակի հետ (10 դեպք), սակայն կրկնակի աճել է 2015թ. երկրորդ կիսամյակի համեմատությամբ (3 դեպք)։ Կտրուկ աճել են նաև խտրականությունից զերծ մնալու իրավունքի խախտմանը հանգեցրած դեպքերի թիվը։ Եթե 2015թ. առաջին կիսամյակում այդ իրավունքի խախտում չի արձանագրվել, երկրորդ կիսամյակում արձանագրվել է միայն 1 դեպք, ապա 2016թ. առաջին կիսամյակում գրանցվել է այդ իրավունքի խախտմանը հանգեցրած 7 դեպք։

Ընդհանուր առմամբ 2016 թ. առաջին կիսամյակի ընթացքում արձանագրվել է 18 իրավունքների խախտում: Ի համեմատություն՝ 2015 թ. առաջին կիսամյակում խախտվել են 14 իրավունքներ, իսկ երկրորդ կիսամյակում՝ 16 իրավունքներ:

Ինչպես 2015թ. երկու կիսամյակներում, 2016թ. առաջին կիսամյակում նույնպես խախտմանը հանգեցրած դեպքերի գերակշիռ մասը գրանցվել է Երևանում, ընդ որում՝ 2015թ. առաջին կիսամյակի համեմատությամբ՝ Երևանում դեպքերի թիվը կրճատվել է 9-ով, իսկ երկրորդ կիսամյակի համեմատությամբ` 31-ով:

Տեղեկանքն ամբողջությամբ` այստեղ