Նիսի ահաբեկչության զոհերի թվում ևս մեկ հայ կա. ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով հաստատել է ավելի վաղ հրապարակված այն տեղեկությունը, որ Ֆրանսիայի Նիսում երկրորդ հայն է զոհվել:
«Ցավով տեղեկացնում ենք Նիսում ևս մեկ ՀՀ քաղաքացու զոհվելու մասին»,- ասված է ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկացրել էր, որ ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Newspress.am-ը, հղում անելով դեպքի ականատես Տաթևիկ Է.-ին, հայտնել էր, որ զոհերի թվում երկու հայ կա:
Այս պահի դրությամբ զոհերի թիվը հասել է 84-ի, կա ավելի քան 120 տուժած:
Ֆրանսիական ԶԼՄ-ների փոխանցմամբ` ահաբեկչությունն ստանձնել է «Իրաքի և Լևանտի Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Ահաբեկչության կասկածյալը թունիսցի 31-ամյա տղամարդ է: