Մտովի Նիսի ողբերգությունից տուժածների կողքին ենք. ԼՂՀ ԱԳՆ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ԱԳՆ-ն ցավակցել է Նիսում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Ֆրանսիայի ժողովրդին։ Մենք մտովի Նիսի ողբերգությունից տուժածների կողքին ենք»,-ասված է ԼՂՀ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։