ՀՀ ԱԳՆ-ն հաստատեց. Նիսում ահաբեկչության հետևանքով զոհերի թվում հայ կա
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում հաստատել է տեղելկությունն այն մասին, որ Նիսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով ՀՀ քաղաքացի է զոհվել:
«Նիսում ահաբեկչության հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի։ Մանրամասները ճշտվում են։ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կապի մեջ է զոհվածի հարազատների հետ՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու համար»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Newspress.am-ը հղում անելով Ֆրանսիայի իր զրուցակցին, ով նաև կատարվածի ականատեսն էր, հայտնել էր, որ զոհերի թվում երկու հայ կա: