Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
Մամուլ

«Իրավունք». 10 հազար դոլար կաշառք Բժշկական համալսարանում. ԱԱԾ-ն քրգործ է հարուցել

«Իրավունք» թերթը գրում է.

«Բուհական թեժ քննաշրջանում ընթացիկ և լուծարքային քննությունների ու ստուգարքների ժամանակ բավականին տարածված է կաշառք տալը , ինչպես անմիջապես որոշ դասախոսների , այնպես էլ դա իրականացնելը բուհի վարչակազմի այս կամ այն աշխատակցի միջնորդությամբ:

Որպես ասվածի թարմ օրինակ կարելի է նշել, որ ՀՀ ԱԱԾ կողմից օրեր առաջ Երևանի պետական բժշկական համալսարանում բացահայտված դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործը: Մասնավորապես, բուհի ուսանողներից մեկը մոտ 10.000 դոլար գումար էր տվել նույն բուհում սովորող մեկ այլ ուսանողի, որն էլ, իր հերթին, ստացած գումարը փոխանցել էր ԵՊԲՀ անվտանգության պետ Վանիկ Գինոսյանին` կաշառք տված ուսանողի ընթացիկ և լուծարքային քննությունների դրական գնահատականներն ապահովելու համար:

Բուհական կոռուպցիան պետք է համարել կոռուպցիայի ամենազազրելի տեսակը, քանզի հենց բուհում է առաջին անգամ երիտասարդը ինքնուրույնաբար առնչվում կաշառատվության միջոցով հարց լուծելու երևույթի հետ: Հասկանալի է, որ այդ այլևս երբեք նորմալ օրինապահ քաղաքացի չի ստացվի, և նա կդառնա ընդամենը կամ մշտապես օրենքը շրջանցելով իր հարցերը կարգավորող մեկը, կամ կհամալրի գանձագող և կաշառակեր չինովնիկության շարքերը` ապահովելով կոռուպցիոներների սերնդափոխություն: Ուստի` հենց բուհում թեկուղև ամենախիստ և դաժան մեթոդներով կաշառակերությունն արմատախիլ անելը արտակարգ կարևորություն ունեցող հարց է: Եվ (ինչպես վերը հիշատակված թարմ օրինակում) լավ է, որ դրանով զբաղվողը ԱԱԾ-ն էր` ավագ սերնդի մարդիկ կարող են հիշեցնել, թե ինչքան է վտանգավոր կատակ անելը Նալբանդյան փողոցում գտնվող այդ հիմնարկի հետ:

Իսկ գործող օրենսդրությունում կատարվել են փոփոխություններ կաշառակերությանը վերաբերող հատվածում, սակայն գրեթե ոչ ոք դա չի էլ նկատել: Մինչդեռ օրենսդրությունը խստացվել է: Նախ հիշեցնենք, որ ՀՀ Քրեական օրենսգիրքը պատասխանատվություն է սահմանում ոչ միայն կաշառք ստանալու (ՀՀ Քր.օր.-ի հոդված 311), այլ նաև` կաշառք տալու (ՀՀ Քր.օր.-ի հոդված 312) և կաշառքի միջնորդության (ՀՀ Քր.օր.-ի հոդված 313) համար:

Բայց կարևորագույն փոփոխությունը վերաբերում է կաշառքի պահով քրեական պատասխանատվությունից ազատվելու հիմունքներին: Այսպես, եթե մարդուց կաշառքը շորթել էին, ապա դա արդեն բավարար էր քրեական պատասխանատվությունից ազատվելու համար: Բայց հիմա ամենևին էլ այդպես չէ, և Քրեական օրենսգրքի 312 հոդվածի 4-րդ մասը այժմ ունի այս տեսքը. «4. Կաշառք տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից , եթե տեղի է ունեցել կաշառքի շորթում, և այդ անձը մինչև կաշառք տալու մասին քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո ` ոչ ու, քան ոռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»:

Այսինքն` եթե ասենք ուսանողական խմբին փոխանցել են, որ այսինչի մոտ քննության կստանան իքս գումար մուծվողները, ապա կաշառք տալու համար կարող է այդ նուն դասախոսի հետ դատի տակ գնալ ցանկացած ուսանող, ով 3 օրվա ընթացքում սեփական ոտքով չի գնացել իրավապահներին հայտնելու ու այնուհետ ցուցմունքներ տալու և այլ քննչական գործողություններին մասնակցելու: Ընդ որում, կաշառք տալու հանացագործությունը համարվում է ավարտված հանցագործություն ոչ թե գումար փոխանցելու պահին, այլ այն պահից սկսած, երբ քաղաքացին համաձայնել է կաշառք տալ: Այսինքն` օրենսդրական գործիքը կա, որը թույլ է տալիս կաշառքի հանցակազմով դատել , ինչպես կաշառակեր դասախոսին , այնպես էլ ցանկացած ուսանողի , ով «վատամարդ չլինելու համար» չի շտապել դրա մասին հայտնել իրավապահներին: գործիքը կա, մնում է միայն , որ այն կիրառվի , քանզի, ինչպես վերը նշեցինք , կաշառակերության վարակից մաքրվելու համար առաջին հերթին պետք է դրանից մաքրել բուհերը: Ու խստությունն այդ հարցում քիչ կամ ավելորդ չի կարող լինել: Այլապես, պետական մակարդակով հռչակված կոռուպցիայի դեմ պայքարը կմնա լոկ օդի անիմաստ տատանում»: