ՀԺ. Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալված հայ գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Երեկ հայտնի դարձավ, որ Իսպանիայում փողերի լվացման կասկածանքով ձերբակալվել է հայ գործարար Արման Մայիլյանը։ Վերջինս ծնունդով աշտարակցի է։ Հայաստանի լայն հանրությանը թերևս անծանոթ այս գործարարը շատ սերտ կապերի մեջ է գործող իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ։
Հատկապես սերտ են նրա կապերը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի հետ։ Ըստ մեր տեղեկությունների վարչապետի որդին Արգամ Աբրահամյանը Արման Մայիլյանի երեխայի կնունքի քավորն է, Արգամն ու Արմանը հանդիպում են բավականին հաճախ, թե՛ Բարսելոնայում, և թե Երևանում։
Բայց գործարարի կապերը հայաստանյան «էլիտայի» հետ չեն ավարտվում քավոր-սանիկոլթյամբ։ Եթե որևէ պաշտոնյա ցանկանում է անշարժ գույք ձեռք բերել Իսպանիայում, ապա դրա հետ կապված հոգսերը իր վրա է վերցնում հենց Արման Մայիլյանը։
Մեր տեղեկություններով նա արդեն հասցրել է մեր բազմաթիվ «երևելիների» տների ու բնակարանների տեր դարձնել Իսպանիայում։ Մայիլյանի ֆեյսբուքյան էջի պատին նրա լուսանկարն է, որտեղ, սակայն, նրա դեմքը չի երևում, փոխարենը ընդգծված երևում է ՀՀԿ-ի կրծքանշանը»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում