«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 3 դատապարտյալ դիմել է տարբեր ինքնավնասման
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Գարիկ Մ.-ն հուլիսի 14-ին` ժամը 17:00-ին տեսակցությունից հետո ենթարկվել է անձնական խուզարկության, ինչի արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերել և առգրավվել են 22 հատ չգրանցված դեղահաբեր: Այս մասին հայտնում են ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։
Գարիկ Մ.-ն և նրա երկու խցակիցները վերոնշյալ փաստի կապակցությամբ դիմել են տարբեր ինքնավնասումների:
Դատապարտյալներին տեղում ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն: