Ահաբեկչությունը սահմաններ չունի. Մեդվեդևը` Նիսի մասին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ցավակցություն է հայտնել Նիսում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հարազատներին և տուժածներին: Նա ասել է, որ ահաբեկչությունը չունի սահմաններ և դա ընդհանուր խնդիր է` թե′ Եվրոպայի, թե′ Ասիայի համար: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
«Ես ցանկանում եմ միանալ Ֆրանսիային, բոլոր տուժածների և զոհերի հարազատներին ուղղված ցավակցություններին: Այս պահին, ցավոք, 80 զոհ կա,այդ թվում` երեխաներ և մեծ թվով արտասահմանցիներ: Դա չափազանց ցավալի դեպք է»,- ասել է Դմիտրի Մեդվեդևը: