ԻԼԻՊ-ն ստանձնել է Նիսում ահաբեկչության պատասխանատվությունը. ԶԼՄ-ներ
Նիսում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail-ը` հղում անելով ֆրանսիական ԶԼՄ-ներին:
«Ֆրանսիական ԶԼՄ-ների չհաստատված տեղեկություններով՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը»,- գրում է կայքը։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Ֆրանսիայի Նիս քաղաքում Բաստիլի գրավման օրվան նվիրված միջոցառման ժամանակ հրավառությունը դիտելու եկած մարդկանց ամբոխի մեջ բեռնատար է մխրճվել և վրաերթի ենթարկել հավաքվածներին, որից հետո հրաձգություն է սկսվել:
Նախնական տեղեկություններով` զոհվել է 84 մարդ, վիրավորների թիվը գերազանցում է 120-ը: Կասկածյալը 31-ամյա թունիսցի է, ում փաստաթղթերը հայտնաբերվել են բեռնատարում: