Ողբերգություն Ֆրանսիայի Նիսում. զոհերի թիվը հասել է 80-ի
Բեռնատար ավտոմեքենան մխրճվել է Ֆրանսիայի Նիս քաղաքի Անգլիական լողափում Բաստիլի օրը նշելու համար հավաքված մարդկանց ամբոխի մեջ, ինչից հետո ավտոմեքենայից կրակ են բացել մարդկանց վրա: Հարձակման զոհերի թիվը այս պահին հասնում է 80-ի, վիրավոր է ավելի քան 120 մարդ: Այդ մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Բեռնատարը մարդկանց ամբոխի միջով անցել է երկու կիլոմետր մինչև ոստիկանությունը վնասազերծել է վարորդին: Հարձակումից հետո ոստիկանությունը հատուկ գործողություն է սկսել:
Բեռնատարում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք ու պայթուցիկներ: Վարորդի ինքնության մասին առաժմ տեղեկություններ չեն հաղորդվում: