«ՀԺ». Սերժ Սարգսյանի վերջին այցն Արցախ անցել է լարված մթնոլորտում
«Հայկական ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանի վերջին այցը Լեռնային Ղարաբաղ (հունիսի 22-ին) անցել է լարված մթնոլորտում՝ պայմանավորված ԼՂ հարցով բանակցություններիում հայկական կողմի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակով:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը, սակայն, մեր թղթակցի հետ զրույցում երեկ հերքել է այս տեղեկությունները: «Ճիշտ չեն մեկնաբանում»,- ասել է Բաբայանը՝ պնդելով, որ լարվածության մասին խոսք լինել չի կարող:
Նա նաև ասել է, թե տարածքներ հանձնելու հարցը շահարկվում է. «Մենք բազմիցս ասել ենք, փոխզիջումը պետք է տարբերել զիջումից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում