Հետախուզվողներ են բերման ենթարկվել
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հուլիսի 13-ին, ժամը 10.30-ին, Երևանի Էրեբունու փողոցի թիվ 20 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Սարո Ս.-ին, որը հունիսի 27-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի /գողության փորձ/ մեղադրանքով:
***
Հուլիսի 13-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Նոր Նորքի 6-րդ զանգվածի թիվ 42 շենքի մոտից բերման են ենթարկել 1973 թ. ծնված Երվանդ Մ.-ին, որը հուլիսի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնությունը/ 1-ին մասի մեղադրանքով:
***
Ոստիկանության Թալինի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հուլիսի 14-ին, ժամը 3.00-ին, հիվանդանոցից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Արման Ք.-ն, որը հուլիսի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը/ մեղադրանքով: