Հանրապետականը Գյումրիում -30% ձայն կհավաքի. Արամ Մանուկյան
Հանրապետականը քիչ չէ, որ Գյումիրում որոշել է քաղաքապետի ընտրություններում պաշտպանել Սամվել Բալասանյանի թեկնածությունը, հետն էլ ուզում է դաշինքով մասնակցել Բալասանյանի ընտրությանը: Դաշինքին միանալու հայտ է ներկայացրել Խոսրով Հարությունյանի ղեկավարած ՀՔԴՄ կուսակցությունը:
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ երբ Հանրապետական կուսակցությունը տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությանը գնում է դաշինքով, նշանակում է` Հանրապետականն ընտրություններում իր շանսերը նվազագույն է համարում, այլապես ինչի՞ն էր պետք Խոսրով Հարությունյանի կուսակցությունը, որին կարող է հետևել նաև Արտաշես Գեղամյանի կուսակցությունը, Սպարտակ Մելիքյանի ԺԱԿ-ը: Newspress.am-ի այս հարցին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը հեգնանքով պատասխանեց.
«Խոսրով Հարությունյանի կուսակցությունը Հայաստանի հզոր և մարդաշատ կուսակցություններից մեկն է: Ընդհանրապես Հայաստանում էլ քաղաքական բան չմնաց տակը: Իրենք ինչպես տնտեսությունն էին մոնոպոլացրել, այնպես էլ ամբողջ քաղաքական դաշտը միացրին իրար: Այդ պարագայում շատ դժվար է իրենց դեմ պայքարել»,- հեգնեց Արամ Մանուկյանը:
Հեգնանքից դուրս նույն հարցին, թե արդյոք Հանրապետականն իսկապե՞ս մտավախություն ունի, որ Գյումրիում անհրաժեշտ ձայներ «խփելու» տարբերակ չի ունենա, դրա համար է դաշինքով մասնակցում Սամվել Բալասանյանի ընտրությանը, Արամ Մանուկյանն ասաց.
«Հանրապետականը կարող է ստանալ -30% ձայն: Հումորով եղեք»,- եզրափակեց պատգամավորը: