Դոլարը, եվրոն և ռուբլին նվազել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 14-ին, կազմել է 476.41 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 527.77 դրամ (նվազել է 0.23 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 633.34 դրամ (նվազել է 0.28 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.46 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 311.7 դրամ, ոսկի՝ 20,561.45 դրամ, պլատին՝ 16,726.09 դրամ։
Հուլիսի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում ԱՄՆ դոլարով գործարք չի կնքվել: