Հայաստանի աշակերտների ուժեղ կողմերն են հարմարվողականությունը, նպատակների սահմանումըԵմենի հութիները լայնածավալ ռազմական գործողություն են սկսել Սաուդյան Արաբիայի դեմ. կա 73 վիրավորԱրարատ Միրզոյանի և Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ԹՐԻՓՓ նախագծի ընթացքինԴատախազական ներգործության արդյունքում՝ Գորիս համայնքի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 223 հա մակերեսով հողատարածք5 կգ թմրամիջnցն ապoրինի իրացնելու փորձ կատարած 3 անձինք կալանավnրվել են«Lori Peak» հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը Սուրեն Պապիկյանը ստուգայցեր է կատարել ՊՆ մի շարք ուսումնական զորամասեր և կենտրոններՀագուստի մանրածախ առևտրի ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 9.46 մլրդ դրամի թերհայտարարագրված շրջանառության դեպք«Աշխույժ, ընկերասեր, հումորով, բարի տղա էր Հարութս».Հարութ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 21-ին Դրախտիկ-Տող հատվածումՇրջանցիկ թունելում «Lada»-ն բախվել է «Nissan»-ին․ վերջինը գլխիվայր շրջվել է, «Lada»-ն՝ կողաշրջվելԻշխանությունը շարունակում է գլուխը կախ ընդունել ադրբեջանական մեղադրանքները. ԱբրահամյանՄարզային տրանսպորտը չպետք է ներքաղաքային տրաֆիկ տեղափոխվի... հայ-բուդուր, սաղ աշխարհով սիրենաները միացել են. ԱվինյանՎանաձորի «Դանիելյան» սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը կանխել է գողության փորձը․ կան վիրավորներՁերբակալություններ՝ Գեղարքունիքի մարզում. ինչ է կատարվում. ArmLur.amԹիրախում արցախցի մեծահարուստ գեներալներն ենԷժանացել է դեղձի գինը, բայց դե ոչինչ` չենք նեղվում, արտահանողն է նեղվում. «Հրապարակ»Քննչական կոմիտեն 44-օրյայի զnհերի թիվ է հրապարակել` չմասնավորեցնելով, թե արդյոք ներառվա՞ծ են նաև Արցախի Հանրապետության քաղաքացիները Իրանում այսօրվանից բենզինի գինը կրկնապատկվել էԳերիների մասին սահմռկեցուցիչ մանրամասներին կան դրսից արձագանքներԻ՞նչ փոփոխություններ են նախատեսվում «Ձերբակալված կամ կալանավորված անձանց պահելու մասին» օրենքում Գորիսում համայնքապետի թեկնածու են փնտրում. «Հրապարակ»Կրիպտո, Apple-ի, Tesla-ի ու Netflix-ի արժեթղթեր, 25.6 մլն դրամ եկամուտ․ ի՛նչ ունեցվածք ունի Տիգրան Դադունցը․ «Ժողովուրդ»Գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի մայբախը խոշոր վթարի կենտրոնում. վարույթ կա․ «Ժողովուրդ»Մարզպետներին Փաշինյանը «տոկի է տվել». «Հրապարակ»Բյուրեղավանում ջրի որակի շուրջ մտահոգությունները նոր թափ են ստացել․ «Ժողովուրդ»ՔՊ-ում միմյանց հարց են տվել` ինչպես է նա դառնում ԱԺ հանձնաժողովի փոխնախագահ. «Հրապարակ»Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ»Փաշինյանը, ինչպես բազմիցս ասել եմ, գնում է ուկրաինական սխալ ճանապարհով. Լեոնիդ ՍլուցկիՀայաստանում ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ատեստացիայի ժամանակ ուշաթափվել է. «Հրապարակ»ՔՊ-ն Կապանի համայնքապետի թեկնածուի հարցում, կարծես, կողմնորոշվել է․ «Ժողովուրդ»էդքան վախեցող տղու տե՞սք ունեմ. Ինչո՞ւ է Թարթիկյանը հրաժարական տվել. «Հրապարակ»Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ»Փաշինյանը դիտարկում է իր խորհրդական Վահրամ Դումանյանին Մեքսիկայում ՀՀ դեսպան նշանակելու հնարավորությունը․ «Ժողովուրդ»Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ»Աննա Հակոբյանը հարսանիքին ներկա չէր, նա Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ և մի խումբ կանանց հետ էր. «Հրապարակ»Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ»Բնակչությունը նվազում է, իսկ ընտրողների թիվը՝ աճում. «Հրապարակ»Կիևյան կամուրջը կիսատ թողած՝ պատրաստվում են սկսել «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը․ «Ժողովուրդ»Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»Ռուսաստանում բախվել են երկու Սու-35Ս կործանիչներԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Ֆինլանդիան ավարտել է Ռուսաստանի հետ սահմանին 200 կմ երկարությամբ պատնեշի կառուցումըԱՄՆ-ը ուսումնասիրում է ձմռանը ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ժամանակավոր դեէսկալացիայի հնարավորությունըՄբապեն անկեղծորեն պատասխանել է, թե ում կհանձներ Ոսկե գնդակըՀութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններովՄոսկվայի հայկական համայնքը բարեգործական տոնավաճառով նշել է մայրաքաղաքի 879-ամյակըՊապոյան․ հայկական թարմ մրգի և բանջարեղենի արտահանումը ԱՄԷ մեկնարկել է՝ շաբաթական մինչև 40 տոննա
Քաղաքականություն

Լյուդմիլա, Արևմուտքը վատ բան չի. թեժ բանավեճ նախկին ու ներկա պատգամավորների միջև (տեսանյութ)

Մոսկվան մտադիր է զենքի վաճառքի նոր պայմանագրեր կնքել Բաքվի հետ: Ինչպե՞ս է Երևանը վերաբերում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին սպառազինություն վաճառելու երևույթի մասին: Թեմայի մասին «Անդրադարձ» մամուլի ակումբում խոսեցին ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը և նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:

«Ինչ վերաբերում է Մոսկվայի զենքի վաճառքին` մենք որևէ կերպ այդ քաղաքականության վրա ազդել չենք կարող: Ռուսաստանը զենք վաճառող երկիր է, և դրանով ուզում է այս կամ այն տարածաշրջանի վրա իր ուժն ի ցույց դնել: Նա շարունակելու է զենք վաճառել Ադրբեջանին, և Ադրբեջանը շարունակելու է անհրաժեշտ պահին կրակել Հայաստանի վրա: Ես չեմ կարծում, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությանն արագ է լուծվելու, կարծում եմ, որ և′ Հայաստանը, և′ Արցախը շատ վտանգված են լինելու: Տվյալ դեպքում Ռուսաստանը Հայաստանի հետ բարեկամ մնալով` փորձում է բարեկամ մնալ նաև Ադրբեջանի հետ: Նման դեպքում մեր երկիրը պետք է կարողանա սեփական քաղաքականությունը վարել և ինքնուրույն քայլեր անել»,- ասաց ՀԱԿ խմբակցության անդամ Լյուդմիլա Սարգսյանը:

Խոսելով ինքնուրույն քայլեր անելու հնարավորությունից` Ազատ Արշակյանը նկատեց, որ մենք թերագնահատում ենք մեր հնարավորությունները, քանի որ միշտ մեզ պարտադրել են, որ մենք չենք կարող ինքնուրույն որոշում կայացնել:

«Մենք իրականում թերագնահատում ենք մեր հնարավորությունները: Մեզ պարտադրել են և սովորեցրել, որ մենք չենք կարող ինքուրույն որոշում կայացնել: Մենք կարող ենք ունենալ ռազմաարդյունաբերական համալիր և արտադրել մրցունակ զենք: Դրա համար պետք է ունենալ քաղաքական իշխանություն և քաղաքական կամք: Կառավարությունը մեր հնարավորությունները չափում է իր անձնական պոտենցիալով: Մենք պետք է իշխանությունը ձևավորենք` նկատի ունենալով մեր մարտահրավերները: Կարող ենք ընտրել անվտանգության այն համակարգը, որը համընկնում է մեր շահերի հետ: Ռուսաստանը բոլորովին վերջերս թարմացրեց Լենին-Աթաթուրք դաշինքը: Ռուսաստանը վերադարձել է իր իմպերիական ծրագրերի մեջ: Հիմա Ռուսաստանը Հայաստանին համարում է թերարժեք պետություն: Ասում է` 100 կմ իմ սահմաններից դուրս իմ անվտանգության գոտին է, այսինքն` մեր երկիրը անվտանգության գոտի է: Ռուսաստանը մեզ լիարժեք պետություն չի համարում: Ռուսական իմպերիան որևէ մեկին դաշնակից չի կարող լինել, իսկ զենք-զինամթերք մատակարարում է Ադրբեջանին, քանի որ պարտավոր է»:

ՀԱԿ խմբակցության Անդամ Լյուդմիլա Սարգսյանն էլ նկատեց, որ մեր տարածաշրջանով հետաքրքրված են գերտերությունները:

«Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը, ինչ խոսք, մեզ վրա ազդում է հոգեբանորեն»,- խոստովանեց Լյուդմիլա Սարգսյանը:

Ազատ Արշակյանն իր հերթին հորդորեց սիրել Արևմուտքը. «Լյուդմիլա ջան, Արևմուտքը վատ բան չի»:

Մանրամասները` տեսանյութում