Մեծ Բրիտանիան նոր վարչապետ ունի
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը Պահպանողական կուսակցության առաջնորդ Թերեզա Մեյին հանձնարարել է ձևավորել այդ երկրի նոր կառավարությունը: Թագուհու հետ նոր վարչապետի հանդիպումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Բուքինգհեմյան պալատում հանդիպել են Մեծ Բրիտանիայի միապետն ու արդեն նախկին վարչապետ Դևիդ Քեմերոնը, և Քեմերոնի հրաժարականն ընդունվել է:
Թագուհու ընդունելությունից հետո Մեյը կմեկնի Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայր` «Դաունինգ սթրիթ 10», որտեղ և կկայանա «միջուկային ճամպրուկի» բանալիների փոխանցումը նոր վարչապետին: Մեյը Մեծ Բրիտանիայի պատմության մեջ երկրորդ կին վարչապետն է Մարգարեթ Թեթչերից հետո: Վերջինս Չերչիլից հետո ամենաերկար պաշտոնավարած վարչապետն էր:
Հիշեցնենք, որ Դևիդ Քեմերոնի հրաժարականը հաջորդեց այն բանին, երբ Բրիտանիան քվեարկությամբ դուրս եկավ Եվրամիությունից: