Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքոՄելանյա Թրամփը միջնորդել է Օլեշկիի բնակիչներին տարհանելու հարցումԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱԱԾ-ն ուսանողներին տարել է ԿիրանցԵս խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ ԶելենսկիԿոտրել են պատուհանի ապակին ու գողություն արելԵս պատրաստ եմ խաղաղության համաձայնագիր կնքել արդեն այսօր. Զելենսկի
Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան
ՀՀ մի շարք համայնքներում իրականացվում են վարութային գործողություններ, կան ձերբակալվածներ. Հակակոռուպցիոն կոմիտե
Ռուսական կողմը 270 ուկրաինացի ռազմագերի է վերադարձրել (տեսանյութ)
Մարտունիում առևանգել են «Մեր համայնքը» ընդդիմադիր դաշինքի առաջնորդներին
Ստանձնում եմ այս պատասխանատու պաշտոնը՝ խորին երախտագիտությամբ ԲՀԿ հիմնադիր և անփոփոխ ղեկավար, իմ ավագ ընկեր Գագիկ Ծառուկյանին. Արման ԱբովյանՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում այսօր
Բերման են ենթարկվել Արթիկում՝ «Ապրելու երկիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արթուր Աստոյանը և մի շարք թիմակիցներ
Ռուսաստանը սկսում է դիզելային վառելիքի մատակարարումները ԱՄՆ․ առաջին երեք լցանավերն արդեն ճանապարհին ենSignal-ում հայտնաբերվել է սխալ, որը թույլ է տալիս գաղտնալսել զանգի ավարտից հետոՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»
Ավտոբուսում կնոջ նկատմամբ բռնnւթյուն կիրառած տղամարդու նկատմամբ կիրառվել են վարչական հսկողություն և բացակայելու արգելք խափանման միջոցները․ ՔԿ
Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էՀայաստանից որ ծանրորդները կմասնակցեն Աշխարհի առաջնությանըԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»Ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը․ «Ժողովուրդ»Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ. «Հրապարակ»Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»Նախկին քաղաքապետին երկու տարբեր դատավոր է դատում. «Հրապարակ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը
Արխիվ

Չէինք կարող թույլ տալ` մեր 18-20 տարեկան զավակները մենակ մնան բարդագույն տեխնիկայով զինված ոսոխի դեմ. Մանվել Գրիգորյանի հարցազրույցը

Հուլիսի 14-ին ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանի ծննդյան օրն է: Օրվա կապակցությամբ ԵԿՄ պաշտոնական կայքը հարցազրույց է ունեցել Մանվել Գրիգորյանի հետ:

-Պարո´ն գեներալ, ի՞նչ հույզեր է առաջացնում փաստը, որ արդեն 60 տարեկան եք, ի՞նչ մտորումների տեղիք է տալիս:

-Շնորհալի մարդուն տարիքը շնորհք է ավելացնում: Մարդ երբեք չպետք է բավարարվի արածով, երբեք չպետք է հոգնի: Անշուշտ, տարիքի հետ, մարդու մտածողությունը փոփոխության է ենթարկվում: Ավելի պահպանողական ես դառնում: Սակայն, ընդհանուր արժեհամակարգը չի փոխվում: Եթե երիտասարդ տարիներդ նվիրել ես պետականության կայացմանը, ազգի հզորացմանը, ապա 60 տարեկանում էլ ուշք ու միտքդ այն է, որ ձեռքբերումները պահպանվեն: Կարևոր է ոչ միայն ունենալը, այլև՝ ձեռքբերումները պահպանելը:

Մարդը տարիքի հետ ավելի իմաստուն է դառնում: Ընտանիքը վերաճում է մի քանի ընտանիքների: Պապիկ ես դառնում՝ զավակների, թոռների ապագայի համար պատասխանատվության զգացումդ առավել է խորանում, և ավելի ու ավելի ես նվիրվում ազգդ, պետությունդ զորեղացնելու, հավերժացնելու սրբազան գործին: Ողջ էությամբ, ամեն մի բջիջով զգում ես, որ հանուն ընտանիքիդ, հանուն երեխաներիդ ու թոռներիդ պարտավոր ես ավելի պիտանի լինել պետությանդ, ժողովրդիդ:
Հայ ժողովուրդը հավերժ է, տերն է զորավոր:

-Պաշտպանության փոխնախարարի պաշտոնից հեռանալուց հետո, լինելով պահեստազորում, զինվորական համազգեստ, եթե չեմ սխալվում, չէիք հագնում: Այս տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ դարձյալ հրամանատարական գործունեություն էիք ծավալում: Ինչպե՞ս ստացվեց:

-Գեներալը նախկին չի լինում: Ես համարում եմ, որ իմ պարտքն է, իմ պարտականությունն է ամբողջ հնարավորություններիս ներածի չափով ազգիս, հայրենիքիս, պետությանս պիտանի լինելը: Երկրապահը հայոց բանակի հիմնադիրն է, միշտ եղել է բանակի կողքին, բանակի հետ: Ադրբեջանական լայնամասշտաբ հարձակման պայմաններում մենք չէինք կարող մի կողմ քաշվել և թույլ տալ, որ մեր 18-20 տարեկան զավակները մենակ մնան ժամանակակից բարդագույն տեխնիկայով զինված նենգ ոսոխի դեմ: Մենք 20 ժամվա ընթացքում հասանք առաջնագիծ և ամբողջ սահմանի երկայնքով համալրեցինք բոլոր մարտական հենակետերը, ջոկերի, դասակների, վաշտերի կազմերը: Ես, բոլոր երկրապահներս ազգի զինվոր ենք:

-Ի՞նչ կասեք բանակի մարտունակության մասին, նաև` նկարագրեք, թե ինչպե՞ս դասավորվեցին բանակի զինվորների և պատերազմական ստաժ ունեցող երկրապահների հարաբերությունները:

-Հայոց սահմաններն անառիկ ձեռքերում են: Այսօր սահմանին կանգնած է անկախության սերունդը, 1996-98 թվականներին ծնված տղաները, ովքեր իսկական հերոսներ են: Մենք գնացել էինք մեր երեխաներին ոգևորելու, գոտեպնդելու, բայց մենք էինք իրենցից ուժ ստանում, ոգևորվում: Ինչ վերաբերում է փոխհարաբերություններին, ապա գործել ենք հստակ կանոնակարգով: Սպայական կոչումներ ունեցող, լուրջ մարտական ուղի անցած մեր տղաները ենթարկվում էին հենակետի պատասխանատուին: Եղել է լիարժեք փոխվստահություն: Երկրապահը առաջնագծում էր երիտասարդ զինվորականությանը, երիտասարդ սպաներին օգնելու նպատակով, պրոցեսն էլ, բնականաբար, համաձայնեցվում էր պաշտպանության նախարարի և զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարի հետ: Հասկանալի է, որ կա պետություն, որ այսօր ֆիդայության տարիները չեն: Հայկական զինուժը գործել է հստակ ձևավորվող միասնական ծրագրով, և Երկրապահն էլ այդ միասնական ծրագրում իր հստակ անելիքն է ունեցել:

-Եթե խոսենք քառօրյա պատերազմի արդյունքների մասին, Ձեր գնահատմամբ` մենք շահե՞լ ենք, թե՞ կորցրել:

-Մինչ Ձեր հարցին պատասխանելը երկու դիտարկում անեմ: Նախ`պատերազմում շահողներ չկան: Ժողովուրդը, պետությունը, որ պատերազմի մեջ է, արդեն կորցնում է: Խելացի ղեկավարներն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց երկիրը, իրենց ժողովրդին զերծ պահեն պատերազմներից: Մենք էլ քրիստոնյա ժողովուրդ ենք, և բնականաբար, պատերազմ չենք կամենում: Բայց երբ նավթադոլարներից արբած որոշ հաստագլուխներ աչք են տնկում մեր հողին, երբ արյունարբու ոսոխը զվարճանում է` քնած զառամյալ ծերունիներ ու անմեղ երեխաներ մորթելով, մենք ստիպված ենք դրանց իրենց տեղը դնել, ստիպված ենք այդ անիրավներին զենքով հանգստացնել: Եվ հաջորդ դիտարկումը: Այնքան էլ ճիշտ չէ քառօրյա պատերազմ արտահայտությունը: Ճիշտ է` ադրբեջանական ագրեսիայի չորրորդ օրը Մոսկվայում կրակը դադարեցնելու բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց, բայց դրանից հետո էլ թեժ մարտեր եղան, ծանր կորուստներ ունեցանք: Ինչ վերաբերում է արդյունքին, ապա արդյունքը գնահատելիս պետք է հաշվի առնել, թե ինչ խնդիր էինք դրել մեր առջև: Ես վստահաբար կարող եմ ասել, որ հայկական զինուժը հստակորեն կատարել է մարտական առաջադրանքը, խափանել է ադրբեջանական կողմի մտադրությունները: Թաքցնելու բան չէ` որոշակի տարածքային կորուստ ունեցանք, այսինքն` ոչ թե տարածքների, այլ առանձին դիրքերի մասին է խոսքը: Հանկարծակի հարձակմամբ դրանք շատ էին կարողացել վերցնել: Հետո 90 տոկոսից ավելին հետ վերցրինք: Մնացյալը վերադարձնելու ժամանակն էլ կգա, պարզապես այս պահին խելամիտ չհամարվեց դա անելը ևս մի քանի տասնյակ լավ տղաների կյանքի գնով: Առանց այն էլ մենք շատ կորուստներ ունեցանք: Հերոս տղաներ նահատակվեցին, որոնց մենք չենք տարբերում 1989-94-ի պատերազմի զոհերից: Սա նույն պատերազմն է, նույնի շարունակությունն է:

-Հիմա միջազգային հանրությունը Արցախյան խնդրում խաղաղության հասնելու դիվանագիտական ջանքեր է գործադրում: Ի՞նչ ակնկալիքներ ունեք:

-Բանակցությունները կարևոր են, խնդիրը հարկավոր է կարգավորել բացառապես բանակցությունների սեղանի շուրջ: Սակայն, դա չի նշանակում, որ մենք թուլանալու իրավունք ունենք: Մենք օրվա 24 ժամն էլ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Ես հույսս երբեք չեմ դնում դրսի ուժերի վրա: Լուծումը մեկն է: Պետք է ուժեղ լինենք: Հանուն խաղաղության միշտ պետք է պատրաստ լինենք պատերազմի: Մեր տարածաշրջանի խաղաղության միակ երաշխավորը հզոր հայկական բանակը կարող է լինել: Երբ կլինենք ուժեղ, կլինենք հզոր, մեր կամքը կթելադրենք նաև բանակցությունների սեղանի շուրջ: Բոլորիս խնդիրն է միասնական լինելը, միասնաբար Հայաստանի, Արցախի զորեղացմանը նպաստելը: Հենց այդ նպատակով է Երկրապահն այսօր եռասերունդ: Հենց այդ նպատակով ենք գործակցում պետության, պետականության հետ: Այդ նպատակով ենք գործընկեր կառույցների հետ պատանի և երիտասարդ երկրապահների համար անցկացնում հրամանատարասերժանտական դասընթացներ, կազմակերպում հանգիստը և ուսուցումը ամառային ճամբարում: Իմ խիղճը հանգիստ է: Ավելի քան վաթսունհազարանոց երկրապահական ընտանիքն ամեն օր, ամեն ժամ աշխատում, գործում, արարում, ապրում է հանուն վաղվա հզոր Հայաստանի, հանուն վաղվա բարեկեցիկ, պաշտպանված Արցախի:

-Այս տարի Հայաստանի և Արցախի անկախությունների 25-ամյակն ենք նշելու, ի՞նչ խորհուրդ ունի դա Ձեզ համար:

-Վերևում Աստված է, ներքևում` մայրը, մայրերը, առջևում` մեր անկախությունը: Անկախ պետականությունը ձեռք է բերվել երկրապահ հայորդիների, հայ ժողովրդի կյանքի, առողջության գնով: Անկախությունը բացարձակ, անգնահատելի արժեք է: Երկրապահն էլ ակտիվ մասնակցություն է ունենալու 25-ամյակի միջոցառումներին: Մեր պետությունը, մեր ազգն արժանի են, որ հպարտորեն նշենք հոբելյանը: Իսկ անկախության խորհուրդը միասնական լինելն է: Հայաստանի, Արցախի, Սփյուռքի հայությունը միասնաբար պետք է պայքարի համահայկական խնդիրների լուծման ուղղությամբ: Միասնությունն ուժ է, հայի զորեղության գրավականն է: Զենքից առավել է հայի միասնականությունը: