«Ժողովուրդ». Ժամանակն իշխանությունների օգտին է աշխատում
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Ինչպես հայտնի է՝ միայն նույնականացման քարտ ստացած անձանց ընտրական ցուցակներում ընդգրկելու և քվեարկության ընթացքը համացանցով հեռարձակելու համակարգի ներդրման համար 16 մլն եվրո գումար է անհրաժեշտ, որից ՀՀ կառավարությունը պարտավորվել է հատկացնել 3 մլն-ը, ևս 10 մլն եվրո էլ խոստացել էին հատկացնել Եվրոպական միությունը և Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը: Սակայն, եթե մինչև սեպտեմբերի 1-ը մնացած 3 մլն-ի խնդիրը չլուծվի, ապա ՀՀ կառավարությունը կչեղարկի վերը նշված համակարգերի ներդրումը:
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ երեկվա դրությամբ նշված գումարի հայթայթման հետ կապված ոչ մի որոշակիություն դեռևս չկա: Կարելի է ասել, որ ժամանակը ՀՀ իշխանությունների օգտին է աշխատում, քանի որ նրանք համոզված են, որ անհրաժեշտ գումարը չի հավաքվի և ընտրական ցուցակները չեն մաքրվի, ու քվեարկությունն էլ օնլայն չի հեռարձակվի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում