«Հրապարակ». Հայաստանը ցուցադրաբար է Իրանին դիմել` ցույց տալու, որ Ռուսաստանին այլընտրանք կա
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որքան էլ կառավարությունը, «Գազպրոմ-Արմենիան» պնդեն, որ որևէ քաղաքական «մեսիջ» չկա Հովիկ Աբրահամյանի` Իրանի առաջին փոխնախագահին դիմելու մեջ, որով խնդրում է Իրանից Հայաստանին տրամադրվող գազի ծավալներն ավելացնել` Վրաստանում գազատարի վերականգնման հետ կապված, ինչին, մեր տեղեկություններով, իրանական կողմը համաձայնել է, այնուհանդերձ, ոմանք ուղիղ կապ են տեսնում նույն օրն Ադրբեջանում Լավրով-Ալիև-Մամեդյարով հանդիպման և այդ քայլի միջև:
Բանն այն է, որ «Գազպրոմ-Արմենիայի» Աբովյանի պահեստարանում գազը բավարար է ամռանը ՀՀ պահանջարկը բավարարելու համար, սակայն հայկական կողմը ցուցադրաբար դիմել է իրանական կողմին և բարձրաձայնել է այդ մասին՝ ցույց տալու համար, որ Ռուսաստանին այլընտրանք կա:
Հիշեցնենք` Քոչարյանի օրոք նույն Ռուսաստանի պահանջով իրանական գազախողովակը խիստ նեղացել էր: Ի դեպ, 1-2 տարի առաջ Հայաստանը կրկին դիմել էր Իրանին, սակայն դա չէր հրապարակայնացվել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում