Գազ չի լինի Տիգրան Մեծի պողոտայում և Նոր Նորքի 9-րդ զանգվածում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երևանի գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ վերականգնողական, ներմիացման, պրոֆիլակտիկ աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 14-ին ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն դադարեցվելու է Էրեբունի վարչական շրջանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40-ից մինչև 76 հասցեների բազմաբնակարան շենքերի և հարակից առանձնատների գազամատակարարումը:
Կդադարեցվի նաև Նոր-Նորք վարչական շրջանի Նոր-Նորքի 9-րդ զանգվածի թվով 2944 բնակիչ-բաժանորդների և 4 հանրային օբյեկտների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը ևխնդրում պահպանել անվտանգության կանոնները: