Ծեծված Աշոտյանի «ծեծված» խոսքերը
Գյումրիում ՀՀԿ-ն պաշտպանելու է գործող քաղաքապետ, տարբեր տրամաչափի կուսակցություններով անցած, ճակատին գրեր խարանած, սեփական ճակատը ժամանակավոր ռեստավրացիայի ենթարկած Սամվել Բալասանյանի թեկնածությունը:
Ինչո՞ւ ՀՀԿ-ն կանգ առավ Բալասանյանի թեկնածության վրա, արդյոք ՀՀԿ-ում կադրերի սղություն կա՞:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը դա որակել է քաղաքական ընտրություն, ավելին` Բալասանյանն առիթ էր, որ Բելգիայում ծեծի ենթարկվելուց հետո Աշոտյանը խոսի. «Այս ընտրություններն անձնավորված են, սակայն անձի համար չեն: Ակնհայտ է, որ սրանք քաղաքական ընտրություններ են: Սամվել Բալասանյանի դեպքում մեզ համար կարևոր է, որ գյումրեցին բարձր է գնահատում Բալասանյանի կատարած աշխատանքը, նվիրվածությունը քաղաքին: Սա մեզ թույլ է տալիս` փաստելու, որ մեր թիմով կարող ենք հաջողության հասնել Գյումրիում»:
Այն, որ Գյումրիի աղետալի երկրաշարժից 28 տարի հետո դեռ Գյումրիում անօթևաններ կան, ոչ թե գյումրեցու, այլ ՀՀԿ-ի ու Բալասանյանի ամոթն է, ու այս պարագայում խոսել, թե գյումրեցին բարձր է գնահատում Բալասանյանին ու ՀՀԿ-ն էլ թիմով հաջողության կհասնի, նշանակում է` ոչինչ չասել, ծեծված խոսքեր օդ բաց թողնել ընդամենը: